23 11 2020

Մի սարսափեք, գնացեք` և հայերը կդադարեն ատել իրար․ Մհեր Մկրտչյանը՝ Փաշինյանին

Մի սարսափեք, գնացեք` և հայերը կդադարեն ատել իրար․ Մհեր Մկրտչյանը՝  Փաշինյանին

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը գրում է․

«Նիկոլը հրաժարական չի գրի` որովհետև սարսափում ա իշխանությունը կորցնելուց: Իմքայլականները նրան չեն հանի` որովհետև սարսափում են Նիկոլից:

Ազգը կշարունակի պառակտված մնալ: Մենք ավելի շատ կզզվենք իրարից: #զզվելու ենք, #ատելու ենք, #անիծելու ենք... կարող եմ շարունակել անվերջ... ...ու մի օր կկորցնենք և Հայաստանը:

Պարոն Վարչապետ` մի սարսափեք, գնացեք` և հայերը կդադարեն ատել իրար: Տիկնայք և պարոնայք իմքայլականներ` մի սարսափեք Նիկոլից, ազատեք նրան այդ անտանելի իշխանության բեռից` և հայերը կդադարեն զզվել ու անիծել իրար: Դուք եկաք իշխանության ատել սովորեցնելով... Հեռանալով` կվերադարձնեք մեզնից գողացած սերը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ